News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իշխանական պատգամավորներին նախիրի պես քշեցին քվեարկել Սեւանի վախճանի համար: Այդ մասին այսօր՝ հուլիսի 21-ին, լրագրողներին հայտարարեց բնապահպան ակտիվիստ Արթուր Գրիգորյանը՝ մեկնաբանելով հունիսին ընդունված Սեւանա լճից ջրի բաց թողնման ծավալների մեծացման մասին օրինագիծը:

Մինչ այդ, ապրիլին, օրինագծի շուրջ բաց քննարկումներ էին անցկացվում, որոնցում հայտարարվում էր ջր բաց թողնման ծավալների մեծացման վնասի մասին: «Այդ ժամանակ կառավարությունը հայտարարում էր, որ միջոցառումը արտակարգ է, պետք է փրկել գյուղատնտեսությունը երաշտից. իբրեւ թե չեն բավականացնում գետերի եւ արտեզյան ջրերը: Սակայն երբ օրենքն ընդունեցին, Կառավարությունը անմիջապես բացեց արտեզյան հորատանցքները իր հաշվեկշռում՝ ոռոգման կարիքների համար: Ո՞վ կբացատրի այս ամենը», հարցրեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ թեեւ սկզբնապես ասվում էր տարեկան ջրի բաց թողումը մինչեւ 240 մլն խ.մ. բարձրացման մասին, սակայն վերջում ծավալն ավելացրին մինչեւ 270 մլն: «Ընդ որում, օրենքը խցկեցին մեկ օրվա ընթացքում, իշխանության պատգամավորները սեղմեցին կոճակները, ինչպես ձեռնածուներ, առանց հասկանալու՝ ինչի համար են քվեարկում», - ընդգծեց բնապահպանը: Նրա կարծիքով, լճի նկատմամբ այսպիսի հանցավոր վերաբեմունքը կարող է ունենալ մի քանի պատճառ: Նրանցից մեկը՝ փրկել խորտակման վտանգի առաջ հայտնված օլիգարխների ափամերձ «էլիտար» տները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ