Հնդկական ծագմամբ իռլանդացի երեք բիոինժեներների խումբն աշխատում է արհեստական կաթի ստեղծման ուղղությամբ եւ արդեն հաջորդ տարի նախատեսում են ստանալ մթերքի առաջին նոր տարբերակը, իսկ երեք տարի անց՝ անհրաժեշտ թեստերից հետո առանց կովերի մասնակցության ստացված կաթը կարող է հայտնվել վաճառքում:
Ըստ ստեղծողների` այդ կաթը չի պարունակելու կաթնաշաքար եւ խոլեստերին, ինչն այն ավելի անվնաս կդարձնի կաթնաշաքարը չմարսող մարդկանց , ինչպես նաեւ նրանց համար, ովքեր ձգտում են նիհարել: Մնացած առումներով կաթի բաղադրությունը մնում է նույնը, փոխանցում է Kedem-ը:
Այլընտրանքային կաթն արտադրվելու է խմորիչների օգնոթյամբ, այդ պատճառով էլ ինքնարժեքն ավելի ցածր կլինի, քա կովի կաթինը: Բացի դրանից, արհեստական կաթը կօգնի նվազեցնել շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցությունը:
Առաջին հերթին նոր արտադրանքը օգտակար կլինի Ասիայի բնակչութան համար, որի մեծ մասը չի մարսում կաթնաշաքարը եւ ունի ցածր կենսամակարդակ: