News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի Հայկական Հասարակական Կազմակերպությունների Խորհուրդը դատապարտում  է կատարվածը եւ պահանջում է Վրաստանի իշխանություններից օրենքի ողջ խստությամբ պատժել հայ առաքելական եկեղեցու վրա հարձակված հանցագործներին եւ տեղի ունեցածի առիթով հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ:

Կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասվում է. «Հուլիսի 19-ին, երեկոյան Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ազգային եւ կրոնական ատելությամբ դրդված մի խումբ վրացիներ (մոտ 50 հոգի), իրականացրել են ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգեւոր դասի, թեմի պաշտոնեության եւ հավատացյալների վրա:

Հարձակման ընթացքում տուժել են ինչպես հոգեւորականները, այնպես էլ եկեղեցու հավատացյալները: Հարձակման պատճառով մարմնական վնասվածքներ են ստացել եկեղեցու հոգեւորականները եւ Առաջնորդարանի աշխատակիցները:

Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի Հայկական Հասարակական Կազմակերպությունների Խորհուրդը դատապարտում  է կատարվածը եւ պահանջում է Վրաստանի իշխանություններից օրենքի ողջ խստությամբ պատժել հայ առաքելական եկեղեցու վրա հարձակված հանցագործներին եւ տեղի ունեցածի առիթով հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ:

Սամցխե-Ջավախք եւ Քվեմո-Քարթլի տարածաշրջանների հայ հասարակությունը խորապես մտահոգված եւ վրդովված է տեղի ունեցածով, քանզի բոլորը քաջ գիտակցում են, որ տվյալ հարձակումը տեղի է ունեցել կրոնական եւ ազգային ատելության հողի վրա, ինչի սերմերը ցավոք վաղուց արդեն սերմանվում են վրաց հասարակության մեջ:

Այն ինչ տեղի է ունեցել Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում քայլ է ուղղված մեր երկրի Եվրոմիությանն անդամակցության, հասարակական կայունության եւ պետականության դեմ։ Այդ իսկ պատճառով իշխանությունները պարտավոր են ի ցույց երկրի ողջ հասարակության օրենքի ողջ խստությամբ իրական պատասխանատվության ենթարկել հարձակման պատվիրատուներին, կազմակերպիչներին եւ հարձակումը կատարողներին:

Կոչ ենք անում նաեւ Վրաստանում գործող բոլոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցներին, Եվրոպական դիվանագիտական ներկայացուցչություններին, ուշադրությամբ հետեւել ազգային եւ կրոնական հողի վրա տեղի ունեցած ոճրագործության բացահայտման ու մեղավորների պատժման գործընթացին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ