News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով որոշակի քայլեր ձեռնարկել կապված «Boeing 777»-ի ավիավթարի հետ Ուկրաինայի արեւելքում եւ օգտագործել իր ազդեցությունն աշխարհազորայինների նկատմամբ, որպեսզի նրանք միջազգային փորձագետներին վթարի վայր մուտք ունենալու հնարավորություն տան, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

«Պարոն Պուտինը բազմիցս հայտարարում էր անհրաժեշտության մասին՝ որքան հնարավոր է շուտ հետաքննել «Boeing»-ի վթարի հանգամանքները եւ առավելագույն հստակությամբ պարզել ողբերգության պատճառները: Ես հարգում եմ այս տեսակետը, սակայն ռուսական կողմից որոշակի գործողություններ եմ սպասում»,- պարզաբանել է Օբաման՝ հավելելով, որ ռուսական իշխանությունները պետք է հրաժարվեն Ուկրաինայի հարցում որդեգրած ռազմավարությունից:

Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ մալազիական «Boeing 777»-ի վթարի հետեւանքով զոհերի մարմինների որոնողական աշխատանքներն ավարտվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ