News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանը խոսել է այսօր՝ հուլիսի 22-ին, Արցախում ականի վրա պայթյունի հետեւանքով վիրավորված Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հետ, սակայն չգիտի, թե ինչու էր վերջինս Քաշաթաղ մեկնել:

«Նորմալ վիճակում է, վնասվածքներ ունի, բայց գիտակցության էր, ինձ հետ խոսեց»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը, որն այցելել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ տեսակցելու ընկերոջը:

Թե ինչու էր Արմավիրի քաղաքապետը Քաշաթաղ մեկնել, Նահապետ Գեւորգյանը հրաժարվեց որեւէ բան ասել. «Ըտենց բաներ ինձի մի հարցրա, ամոթ ա»:

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ Ռուբեն Խլղաթյանը որսի էր գնացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հիվանդանոցում են վիրավորների հարազատներն ու մեծ թվով արմավիրցիներ:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 22-ին առավոտյան ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում. «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է: Վթարի հետեւանքով վարորդը տեղում զոհվել է, իսկ ուղեւորներ Ռուբեն Խլղաթյանը, Արթուր Բաղդասարյանը եւ Գառնիկ Ավետիսյանը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետեւ ուղղաթիռով տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Ամենաշատ