News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Հայկական կողմի արձագանքը հուլիսի սկզբին ադրբեջանական հետախուզադիվերսիոն խմբի թափանցմանը ԼՂՀ Քարվաճառի շրջան եւ սահմանամերձ շրջաններում հակառակորդի ակտիվացած կրակոցներին վարչապետ Հովիկ Աբրահամյանը համարում է «ադեկվատ եւ մի բան էլ ավելի»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողներին ասաց վարչապետը, որը Գյումրի էր այցելել՝ բնակարանաշինության խնդիրները քննարկելու համար։

«Ես դեմ եմ այն մոտեցմանը, որ մեր մամուլը գրում է, որ մենք ոչ ադեկվատ ենք արձագանքում։ Ես ինքս եղել եմ Տավուշում, նույն Մովսես գյուղում, որտեղ պատասխանատուներն ինձ ասել են, որ եթե նրանք մեկ անգամ են կրակում, մենք մի քանի անգամ ավելի ենք կրակում։ Պատասխանը պետք է լինի ադեկվատ եւ մի բան էլ ավել։ Մենք չենք կարող հանդուրժել նրանց լկտիությունը, ոտնձգությունները»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը պետք է նման գործողությունների պատասխանը տա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ