News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Դժվար այլընտրանքներ» գրքով համաշխարհային շրջագայության ընթացքում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը առցանց մամուլի ասուլիս է տվել Մենլո Փարքի Facebook-ի գրասենյակում: Կես ժամ շարունակ նա պատասխանել է ցանցի օգտատերերի հարցերին: Այս մասին տեղեկացնում է Газета.Ру-ն՝ հղում կատարելով Los Angeles Times-ին:

Քլինթոնը պատմել է, որ իր սիրելի գիրքը Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներն» է, իսկ իր կյանքում հանդիպած կարեւորագույն մարդը՝ Նելսոն Մանդելան: Նա նաեւ խոսել է շների հանդեպ իր մեծ սիրո մասին: Քլինթոնի խոսքով, երբեմն ինքն իր երեք շներին թույլ է տալիս նստել բազմոցին, չնայած այդ հակասում է էթիկայի կանոններին:

ԱՄՆ նախկին պետքարտուղարն ասել է, որ իր անհատականության զարգացման գործում մեծ ազդեցություն է ունեցել մայրը:

Իսկ հարցին, արդյո՞ք նրան դուր է գալիս ճանաչված երգիչ Ջասթին Բիբերը, Քլինթոնը չի պատասխանել:

Հիլարի Քլինթոնի նոր՝ «Դժվար այլընտրանքներ» գիրքը վաճառքի է հանվել 2014 թվականի հունիսի 10-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ