News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ուելսի արքայադուստր Քեյթի տեսաուղերձը, որում նա մանրամասնում է քաղցկեղի բուժման ընթացքը, շտապ թողարկել են Քենսինգթոնյան պալատի օգնականները՝ նրա ախտորոշման մասին տեղեկության արտահոսքից հետո: Դրա մասին հայտնել է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Քեյթ Միդլթոնը մարտի 22-ի տեսաուղերձում հաստատել է, որ քաղցկեղ ունի և կանխարգելիչ քիմիաթերապիա է անցնում։

Սակայն բարձրաստիճան աղբյուրը պնդում է, որ տեսանյութը նկարահանվել է ոչ թե նրա համար, որ վերջ տրվեն Զատիկի առավոտյան եկեղեցուց արքայադստեր բացակայության վերաբերյալ շահարկումներին, այլ՝ որովհետև ինչ-որ մեկը գիտեր նրա առողջական վիճակի մասին:

Ըստ Daily Mail-ի՝ Քենսինգթոնյան պալատը տեղեկություն է ստացել Քեյթի ախտորոշման մասին և այլ ելք չի եղել, քան շտապել, որ դրա մասին առաջինը հայտնեն հանրությանը:

Պարզ չէ՝ որտեղից է եղել տեղեկության արտահոսքը. Լոնդոնի կլինիկայի՞ց, որտեղ արքայադուստրը հունվարին որովայնի վիրահատության է ենթարկվել, թե՞ մեկ այլ աղբյուրից։

«Ինչ էլ որ լինի պատճառը, Քեյթին ուղղված համընդհանուր քաջալերանքը հաստատեց, որ դա ճիշտ որոշում էր»,- գրում են լրատվամիջոցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ