News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանում, այսօր՝ հուլիսի 22-ին, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստի​տու​տում տեղի է ունեցել AREAL  (Advanced Research Electron Accelerator Laboratory) նոր արագացուցիչային կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը: (ֆոտոռեպորտաժ)

Միջոցառման նպատակն է Հայաստանում նոր ժամանակակից գիտական կառույցի պաշտոնական ներկայացումը եւ նոր թափ հաղորդել նորարարության ու նոր տեխնոլոգիաների բնագավառում միջազգային գիտատեխնի​կական համագործակցությանը:

AREAL (Advanced Research Electron Accelerator Laboratory) արագացուցիչը նախագծվել եւ կառուցվել է 2011-2013 թվականների ընթացքում «ՔԵՆԴԼ» ինստիտուտում` որպես CANDLE 3-րդ սերնդի սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի իրագործման 1-ին փուլ: AREAL-ն իրենից ներկայացնում է լազերային թնդանոթով գծային արագացուցիչ, որը հնարավորություն կտա ստանալ գերկարճ ճշգրիտ էլեկտրոնային փնջեր, ինչը ժամա​նա​կակից արա​գա​ցուց​չային ֆիզիկայի եւ տեխնիկայի հեռա​նկա​րային բնագավառներից է եւ գերակա ուղղու​թյուն է աշխարհի առաջատար կենտրոն​ների համար: Այս կառույցն իր մեջ ընդգրկում է լազերային ֆիզիկայի, բարձր հաճախականային տեխնիկայի, գերվակուումային սարքավորումների, ղեկավարման գերճշգրիտ համակարգերի, տարբեր ֆիզիկական պրոցեսների վերահսկման եւ համապատասխանեցման բնագավառների առաջատար տեխնոլոգիաները:

AREAL արագացուցիչը Հայաստանի եւ արտասահմանյան գիտնականների համար գերարագ պրոցեսների ուսումնասիրման բնագավառում ժամանակակից փորձարարա​կան հետազոտություն​ների կատարման նոր հնարա​վորու​թյուններ կբացի` բնագիտական ուղղությունների ողջ տիրույ​թում` ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի, նյութագիտության, կենսա- եւ նանոտեխնոլոգիա​ների տարբեր ընդգրկուն ոլորտներում:

AREAL արագացուցչի առաջին էլեկտրոնային փունջը ստացվել է 2013թ. դեկտեմբերի 20-ին, իսկ 2014թ. մայիս-հունիս ամիսներին ավարտվել են արգաացուցչի հիմնական պարամետրերի չափման ու կարգաբերման աշխատանքները, եւ արդյունքերը զեկուցվել են վերջերս Դրեզդենում կայացած հեղինակավոր միջազգային գիտաժողովում:

AREAL նախագիծն իրագործվել Գերմա​նիայի DESY ու Շվեյցարիայի PSI արագացուցչային կենտրոնների հետ սերտ համագործակ​ցու​թյամբ, որոնք փորձագիտական աջակցությունից բացի անհատույց տրամադրել են բացառիկ ժամանակակից սարքավորումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ