News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լամբադա կամրջի մոտ այսօր՝ հուլիսի 22-ին, ժամը 19:00-ի մոտ ավտոբուսի վթարի հետեւանքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված 4 ուղեւորների մեջ անչափահաս երեխա կա:

Ինչպես NEWS.am-ին ասաց Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը, իրենց մոտ են տեղափոխվել 2 կին, 1 տղամարդ եւ 14 տարեկան տղա երեխա:

«Այս պահին հետազոտվում են, արտառոց ոչինչ չկա, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Ալեքսանդրա Հարությունյանը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից էլ մեզ հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված 5 ուղեւորները նույնպես այս պահին հետազոտվում են: Տուժածների մեջ հղի կին կա. նրա վիճակը լավ է:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով ԱԻՆ-ին, հայտնել էր, որ «Բոգդան» մակնիշի 267 համարի ավտոբուսը, որը սպասարկում է Երեւան-Աբովյան երթուղին, ժամը 19:00-ի սահմաններում հարվածել է Mercedes մակնիշի մեքենայի, այնուհետեւ գովազդային վահանակի: Վթարի հետեւանքով տուժել էր 15 ուղեւոր, որից 9-ին տեղափոխել էին հիվանդանոց:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ