News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանում ժամացույցի սլաքները փոխվելու են, ինչից հետո երկրում վերջնականապես ձմեռային ժամանակ է հաստատվելու: Նոր օրենքի համաձայն, որը երեքշաբթի ստորագրել է նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանում 11 ժամային գոտի է լինելու: Խորհրդարանականները խոստացել են, որ ընտրելով այս փոխզիջումային տարբերակը՝ այլեւս փորձարկումներ չեն անելու ժամի հարցում:

РИА Новости-ի փոխանցմամբ, Ռուսաստանի շրջանների մեծ մասում ժամացույցի սլաքները մեկ ժամով հետ են տարվելու, եւ հետագայում ժամի սեզոնային փոփոխություն չի լինելու:

Օրենքում նշվում է, որ «մոսկովյան ժամանակը համապատասխանում է ՌԴ ժամանակային ազգային սանդղակի երրորդ՝ UTC +3 ժամային գոտուն», իսկ ներկայում գործում է UTC +4-ը: Ընդունվելու դեպքում, փաստաթուղթը ուժի մեջ կմտնի 2014 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 2:00-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ