News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Yahoo ընկերությունը գնել է Flurry-ն, որը բջջային սարքավորումներում հավելվածների օգտագործման եւ գովազդի վերլուծության խոշորագույն ծառայություններից է: Հարթակը, որն օգտագործում են աշխարհի ավելի քան 170 հազար մասնագետներ, ամերիկյան ինտերնետ-կոնցեռնի համար կարեւոր վիճակագրություն է բացահայտելու: Օրինակ՝ ինչիպիսի հավելվածներ են նախընտրում օգտատերերը, որքան ժամանակ են նրանք ծախսում դրանցում, որ գովազդն են դիտում:

Ընկերության վիճակագրությունն ավելի քան 1.4 մլրդ սարքավորում է ներառում: Հայտարարելով գործարքի մասին՝ Yahoo-ն պարտավորվել է շարունակել աջակցել եւ ընդլայնել կողմնակի մշակող-մասնագետների ծառայություններին, որոնք օգտագործում են Flurry-ի վերլուծությունը՝ սեփական հավելվածները բարելավելու համար: Այս մասին գրում է Vesti.ru-ն:

Բջջային գովազդից Yahoo-ի շահույթը, որը 2011 թվականին գլխավոր տնօրեն Մարիսսա Մայերի ժամանելուց հետո շեշտը դնում է սմարթֆոնների վրա, նախկինի նման շատ քիչ է: Flurry-ն ձեռք բերելու արդյունքում ընկերությունը կկարողանա իմանալ, թե ինչպես կարելի է վաճառել հայտարարությունները: Գործարքի արժեքը պաշտոնապես չի հրապարակվել: The New York Times պարբերականի տեղեկություններով, Yahoo-ն Flurry-ի համար շուրջ 300 մլն դոլար է վճարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ