News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրիտանիան շարունակում է Ռուսաստան արտահանել միլիոնավոր դոլարների զենք եւ երկակի նշանակությամբ տեխնոլոգիաներ ` չնայած այն մտավախությանը, որ Ռուսաստանը զինում է Ուկրաինայի արեւելքի  անջատականներին, հայտարարել է Բրիտանիայի խորհրդարանի կոմիտեն:

Ըստ Համայնքների պալատի զենքի վերահսկողության կոմիտեի տվյալի` Ռուսաստան առնվազն 225 միլիոն դոլարի ապրանքների արտահանման 251 արտոնագիր շարունակում է գործել: Միայն 31 արտոնագիր է կասեցվել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բրիտանիայի կառավարությունը ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստան ապրանքներ եւ տեխնոլոգիաներ մատակարարելը դադարեցնելու մտադրության մասին, որոնք կարող են գործածվել Ուկրաինայի արեւելքի կոնֆլիկտում:

Զենքի շարունակվող մատակարարումների մասին հայտնի էր դարձել, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը սուր քննադատության է ենթարկել Ֆրանսիայի իշխանությունների որոշումը` Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում առեւտրային հարաբերությունները շարունակելու վերաբերյալ, չնայած Մոսկվայի կողմից անջատականների աջակցությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ