Գյումրու վագոն-տնակներում, ուր ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան, երկարատեւ բնակվողները խրոնիկական մի շարք հիվանդություններ են ձեռք բերել:
«Շիրակ կենտրոնի» հերթական տեսանյութը Գյումրիի տնակային ավաններից մեկում, ամուսնու վաղաժամ մահից հետո, միայնակ երկու մանկահասակ երեխաների հետ, խոնավությունից բորբոսնած պատերով կացարանում բնակվող երիտասարդ կնոջ մասին է:
Մեր այցելության օրը, երեխաների մայրը նոր էր վերադարձել հիվանդանոցից: