Ոստիկանության Ճամբարակի բաժնում, հուլիսի 22-ին հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ժամը 17.00-ի սահմաններում Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածին հարակից դաշտամիջյան ճանապարհին բախվել է քարին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: