Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է № 1595-VII օրենքը՝ « Ուկրաինայի նախագահի մասնակի մոբիլիզացիայի վերաբերյալ հրամանագրի հաստատման մասին», հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հիշեցնենք, հուլիսի 22-ին Գերագույն ռադան հավանություն էր տվել Պորոշենկոյի մասնակի մոբիլիզացիայի մասին հրամանագրին: Մոբիլիզացիան կշարունակվի 45 օր՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ Ուկրաինայի բոլոր մարզերում: Մոբիլիզացման ենթական պահեստազորայինների ճշգրիտ թիվը հայտնի չէ:
Ազգային անվտանգության եւ պաշտպանության ծառայության քարտուղար Անդրեյ Պարուբին միայն հայտնել է, որ նախատեսվում է մարտական պատրաստականության վիճակի բերել հավելյալ 15 զորամասեր, նաեւ մարտական ապահովման 44 զորամասեր: