News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արամի 70 հասցեում հուլիսի 22-ին բացվեց սիրիահայ գործարարներ Գեւորգ եւ Աննա Իգնատոսյանների հագուստի մաքրման սրահը: Բացման արարողությանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը շնորհավորեց սիրիահայ երիտասարդ ընտանիքին հայրենիքում սեփական գործ սկսելու առիթով: Նա մասնավորապես ասաց. «Վստահ եմ, որ ձեր հիմնած  «Վերդե» մաքրման սրահի կողմից մատուցվելու են բարձորակ ծառայություններ, քանի որ դուք հայրենիք եք բերել ձեր մասնագետների 20 տարվա փորձն ու սիրիահայի՝ բիզնես զարգացնելու հմտություննրը: Ձեր ներդրած նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, համագործակցությունը իտալական եւ գերմանական ճանաչված ընկերությունների հետ հնարավորություն կտան պատշաճ ծառայություններ մատուցելու ձեր հաճախորդներին: Եվ ուրախալին այն է, որ «Վերդե»-ում աշխատելու են եւ՛ սիրիահայ եւ՛ հայաստանցի մասնագետները, հավատում եմ, որ ձեր հաճախորդները միշտ գոհունակությամբ կհեռանան եւ առաջիկայում ձեր ծառայություններից օգտվելու հնարավորություն կունենան նաեւ Հայաստանի մարզերում: Շնորհակալ եմ Գեւորգից եւ Աննայից, բոլոր այն հրաշալի, բանիմաց ու գործունյա սիրիահայերից, ովքեր Հայաստան բերեցին բիզնես զարգացնելու նոր, արդյունավետ մշակույթ, առողջ մրցակցային մթնոլորտ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
Ամենաշատ