News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: Մարզպետարանում խորհրդակցություն անցկացնելու փոխարեն նախարարը նախընտրել է այցելել մարզի հանքարդյունաբերական ընկերություններ եւ տեղում ծանոթանալ տիրող իրավիճակին: Այցի շրջանակներում Արամայիս Գրիգորյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի, փոխմարզպետ Արսեն Դարբինյանի եւ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ եղել է  «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ պատկանող Ճոճկանի պոչամբարում եւ «Թեղուտ» ՓԲԸ-ում:

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ պատկանող Ճոճկանի պոչամբարում նախարարը նշել է շրջակա միջավայրի համար բնապահպանական խնդիրներ առաջացնող մի շարք թերացումներ եւ ընդգծել, որ այսուհետ բոլոր խախտումները խստիվ պատժվելու են` հետագայում պատասխանատու եւ բարեխիղճ հանքարդյունաբերություն ունենալու ակնկալիքով: Նախարարը նաեւ լսել է ազդակիր համայքների ղեկավարների մտահոգություններն ու դժգոհությունները, հավաստիացրել, որ ինքը բնակիչների կողքին է եւ հետեւողական է լինելու հանքարդյունաբերող ընկերությունների կողմից բնապահպանական եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացման հարցերում:

Ընկերության տնօրինության ներկայացուցիչը վստահեցրել է, որ տնօրինությունը պատրաստ է կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները եւ պատասխանատու կերպով շարունակելու հանքի շահագործումն ու պոչամբարի, պոչատարի շահագործման եւ կոնսերվացման աշխատանքները: Արամայիս Գրիգորյանը նշել է, որ հետեւելու է խնդիրների կարգավորման ընթացքին եւ ակնկալում է, որ պատշաճ կերպով Նախարարության փորձաքննությանը կներկայացվի  պոչամբարի փակման եւ ռեկուլտիվացիայի ծրագրի նախագիծը:

Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնող «Թեղուտ» ՓԲԸ ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարն այցելել է լեռնահանքային համալիրի ապագա պոչանքային տնտեսության հիմնական կառույցներ, մասնավորապես՝ ապագա պոչամբարի առաջնային պատվարի, երկրորդային պարզեցման ավազանի եւ արտադրական ջրի փակ շրջանառությունը սպասարկող պոմպակայանի տա¬րածքներ, նախամեկնարկային պատրաստա¬կանու¬թյան աշխատանքների փուլում գտնվող լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի մանրացման եւ ֆլոտացման բաժանմունքներ, կառուցվող բացահանք եւ լցակուտային տնտեսություն: Այցելության բոլոր օբյեկտներում շահագործող ընկերության ներկա¬յացուցիչները լրացուցիչ պարզաբանումներ են ներկայացրել տվյալ արտադրական օղա¬կի գործառնության առանձնահատկությունների վերաբերյալ:

Ամփոփելով ստուգայցը` Արամայիս Գրիգորյանը ողջունել է ՀՀ-ում ջրի փակ շրջանառու համակարգով հանքարդյունաբերության իրականացումը եւ նշել. « Մենք ականատես եղանք նորագույն տեխնոլոգիաներով, միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպվող հանքարդյունաբերության: Սեփականատերերը մինչ այժմ իրականացրել են իրենց նախնական խոստումները, հուսով եմ, որ հետագայում խնդիրներ չենք ունենա: Բնապահպանական խնդիրների առումով մենք հետեւողական ենք լինելու բնությանը հասցված վնասների վերականգնման աշխատանքների իրականացման ուղղությամբ››:

Այցի ավարտին Արամայիս Գրիգորյանն այցելել է Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող Ստեփանավանի դենդրոպարկ: Բարձր գնահատելով դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչի ներդրումը պարկի պահպանության, զարգացման եւ մեծ ժողովրդականություն վայելող հանգստավայր դարձնելու գործում` Արամայիս Գրիգորյանը շնորհակալագիր է հանձնել  վերջինիս եւ  նշել. «Դուք մեզ համար անգնահատելի մասնագետ եք, ես շնորհակալ եմ դենդրոպարկի նկատմամբ ցուցաբերած Ձեր հոգատարության եւ նվիրվածության համար: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ երկար տարիների կյանք` նույնպիսի եռանդով աշխատելու եւ մեր հասարակությանը մեծ օգտակարություն բերելու համար››:

Այցի ավարտին աշխատանքային խումբը`  նախարար Արամայիս Գրիգորյանի եւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք են մատուցել ներկայիս տնօրեն Վիտալի Լեոնովիչի հոր` դենդրոպարկի հիմնադիր Էդմոնդ Լեոնովիչի հիշատակին կանգնեցված տապանաքարին` բարձր գնահատելով այս ընտանիքի ներդրումը մեր երկրի հարուստ բնաշխարհի պահպանության գործում:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
Ամենաշատ