News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայում թուրքական «Deutsch-Turkisches Journal»  պարբերականը մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղում վնասազերծված ադրբեջանցի դիվերսանտների պաշտպանությամբ է հանդես եկել:

Պարբերականը կարծում է, որ «քանի որ Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես Ադրբեջանի մի մասն է», այնտեղ կարող են ազատորեն մտնել վերջինիս քաղաքացիները: Հետեւապես, հայկական կողմի՝ ապօրինի ներթափանցման մեղադրանքները անհիմն են: Այն մասին՝ կարո՞ղ են դիվերսանտները «իրենց հայրենիքում» մարդ սպանել, պարբերականը չի գրում:

Դրա փոխարեն, հոդվածի հեղինակը կախվում է Եվրոպա-ադրբեջանական միության ներկայացուցիչ Լիոնել Ցետերի արտահայտություններից. վերջինս հայկական կողմին մեղադրել է, որ երկու դիվերսանտների ձերբակալած զինվորները դիմակներով են եղել, ինչը անթույլատրելի է: Իսկ այն մասին՝ թույլատրելի՞ է արդյոք, 17-ամյա պատանու սպանությունը եւ կնոջը վրա կրակելը, Ցետերը լռում է:  Կազմակերպության հայտարարությունում այդ մասին ասվում է միայն իմիջիայլոց՝ որպես փաստի արձանագրում:

Այնուհետեւ ասվում է, որ Հայաստանի նկատմամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւ է ընդունվել, որտեղ «հայկական ուժերին կոչ է արվում գրավված տարածքներից դուրս բերել զորքերը»: Այն մասին, որ հակամարտության կարգավորումը իրականցվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, կրկին ասվում է իմիջիայլոց, հոդվածի մեկ այլ մասում:

«Դեռ քիչ է, որ Հայաստանը չի կատարում այդ պահանջները, նա ցանկանում է Լեռնային Ղարաբաղում օդանավակայան բացել, ինչը կարող է խորացնել  հակամարտություը», - ասվում է թերթի մեջ: Իսկ այն, որ օդանավակայանը քաղաքացիական է, այլ ոչ թե ռազմական, կրկին լռում են հոդվածում:

Օբյեկտիվության խաբուսիկ տեսանելիությունը պահպանելու համար, մեջբերվում է  Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, որի խոսքով՝ դիվերսանտները (նրանցից մեկը սպանված է, երկուսը՝ ձերբակալված են) կմեղադրվեն սպանության, սպանության փորձի եւ լրտեսության փորձի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ