News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայից ամուսնական զույգը 20 տարի ապրել է երջանիկ միությամբ, սակայն ամեն ինչ փոխվել է դժբախտ պատահարից հետո, ինչի արդյունքում կինը կորցրել է հոտառությունը: Այս մասին գրում է MailOnline-ը:

Շառլոտա Սելֆն ու նրա ամուսինը՝ Դունկանը, հպարտանում էին, որ 20 տարվա համատեղ կյանքից հետո էլ միմյանց հանդեպ զգացմունքը չի մարել:

Սակայն 2008 թվականին Շառլոտայի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Բանն այն է, որ հեծանիվից ընկնելուց հետո կինը կորցրել է հոտառությունը եւ խուճապի է մատնվել: «Առաջին մի քանի օրերին ես շուրջս ոչինչ չէի նկատում, քանի որ հարբած է ցավազրկող դեղամիջոցների պատճառով: Բայց հետո ինձ համար պանրով բուտերբրոդ եւ սուրճ պատրաստեցի ու հասկացա, որ ուտելիքի հոտը չեմ զգում: Ես վազեցի լոգարան եւ սկսեցի հոտոտել շամպունի շիշը, սակայն այդպես էլ նույնիսկ թույլ հոտ չզգացի: Ահա այդ ժամանակ էլ խուճապի մատնվեցի»,- պատմել է բրիտանուհին:

Կինը դիմել է մասնագետի եւ մի քանի թեսթ անցնելուց հետո ցնցող նորություն է լսել. նա ամբողջությամբ կորցրել է հոտառությունը: FedPost.ru-ի փոխանցամբ, ընտանեկան միջավայրում անցկացվող ճաշկերույթների սիրահար Շառլոտան սկսել է փոխվել, պարփակվել ինքն իր մեջ: Կնոջ խոսքով, չափազանց տառապել է թերարժեքության զգացողությունից, սակայն ձգտել է, որ այդ չանդրադառնա երեխաների եւ ամուսնու վրա:

Ամուսինները 2013 թվականի փետրվարի վերջին բաժանվել են այն բանից հետո, երբ բրիտանուհին ամուսնուն խոստովանել է, որ հոտառությունը կորցնելուց հետո նրա հանդեպ ոչ մի զգացմունք տածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ