News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գողության մեջ դատարանի կողմից մեղավոր ճանաչվածները չպետք է զրպարտեն հենց գողությունից տուժածին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը:

Հիշեցենք, մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը հունիսի 16-ին մեղավոր է ճանաչել Էդգար Կարաքեշիշյանին ու Աշոտ Առուշանյանին առ այն, որ 2011 թ նոյեմբերին ընկերության տնօրենի տեղակալի մեքենայից գողացել են 56,4 մլն դրամ: Նրանք դատապարտվել են համապատասխանաբար 7 տարի եւ 5 տարի 6 ամիս ժամկետով: Կարաքեշիշյանը ճանաչվել է գողության անմիջական կատարող, իսկ Առուշանյանը` մեղսակից. լինելով բանկի աշխատող, նա տեղեկացրել է Կարաքեշիշյանին, որ ընկերույթունը կանխիկ դրամ է տեղափոխելու բանկ:

«Մի քանի օր առաջ տեղեկացա Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի եւ հոր` Լավրենտ Առուշանյանի հրապարակային հայտարարություների մասին: Այն, որ Լավրենտ Առուշանյանն իր որդուն համարում է անմեղ, նորություն չէ: Հավանաբար, ցանկացած ծնող նման իրավիճակում այդպես կվարվեր: Ծնողի զգացմունքները հասկանալով հանդերձ, անընդունելի եմ համարում իմ անձի եւ ընկերության դեմ ուղղված հայտարարությունները», - նշեց Նիկողոսյանը:

«Մանանա Գրեյն» ՍՊԸ տնրեն Գուրգեն Նիկողոսյանի կողմից ապօրինաբար, օգտագործելով ֆինանսական լծակները, իր գործընկերոջ միջամտությունը, որը բարձրաստիճան իրավապահ է… որպեսզի այդ քրեական գործը չբացահայտվի»… Չգիտեմ, թե ինչպես է որոշել, որ ես օլիգարխ եմ, եւ ինչ նկատի ունի այդ բառի տակ: Ես շուրրջ 25 տարվա աշխատանքով կարողացել եմ ստեղծել լուրջ արտադրություններ, ապահովել բազմաթիվ աշխատատեղեր, եւ տեր եմ բարի համբավիս: Գործի քննությանը ես ոչ ցանկացել, ոչ էլ կարող էի միջամտել»,- ասաց Նիկոոսյանը:

Ըստ նրա, մեղադրյալի հոր դիրքորոշման վրա ազդել է նրա որդու պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, ով չի համաձայնել դատական վճռին, սակայն դրա հետ մեկտեղ կարծիք է հայտնել, թե այն «թելադրված է դատախազության, ինչու չէ` նաեւ օլիգարխ հանդիսացող «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի ղեկավարի կողմից»:

«Հատկապես վրդովեցուցիչ է, երբ նման վարքագիծ է դրսեւորում փաստաբանը, որը գործի բնույթով պետք է խոսի միայն փաստերով: Ակնկալում եմ, որ Լիպարիտ Սիմոնյանը հրապարակավ կհերքի իր հայտարարություններում տեղ գտած անհիմն ենթադրությունները: Միաժամանակ դիմում եմ ՀՀ փաստաբանների պալատ` այդ հայտարարություններին համապատասխան գնահատական տալու համար», - եզրափակեց Նիկողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ