News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գորիսի Քարահունջ գյուղում հուլիսի 23-ի վաղ առավոտյան տեղի ունեցած սպանության մասին ոստիկանություն հայտնել է հենց սպանողը՝ Ալեքսանդր Հովհաննիսյանը:

Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից, հուլիսի 23-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ալեքսանդր Հովհաննիսյանը եւ հայտնել, որ մարդ է սպանել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1966 թ. ծնված Ալեքսանդր Հովհաննիսյանը եւ 1986 թ. ծնված Արթուր Մարտիրոսյանը շինարարական աշխատանքներ են կատարել Երեւան-Մեղրի ճանապարհի 241-րդ կմ-ի 920-րդ Մ աջակողմյան հատվածում գտնվող կիսակառույց երկհարկանի շինությունում եւ բնակվել հարեւանությամբ գտնվող շարժական տնակում:

Նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, նշված տնակում, վիճաբանության ժամանակ, Ա. Հովհաննիսյանը դիտավորությամբ մետաղական ամրանով հարվածներ է հասցրել Ա. Մարտիրոսյանի գլխի հատվածին`պատճառելով մահ:

Ալեքսանդր Հովհաննիսյանը ձերբակալված է:

Հանցագործության գործիք մետաղական ամրանն առգրավված է:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գորիսում տեղի էր ունեցել սպանություն. պահակը շինարարական գործիքով սպանել է բանվորին՝ Կապանի 28-ամյա բնակիչ Արթուր Մարտիրոսյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ