News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտ քաղաքում տեղադրված արձանների հեղինակներ, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուղանողներն ու խմբի գեղարվեստական ղեկավարներ, քոլեջի դասախոսներ Իսահակ Ապրեյանը եւ Ժակ Գասպարյանը պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի շնորհակալագրերով։ Արձանների հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ։  

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Երեւանի քաղաքապետի անունից շնորհակալություն հայտնելով մեծ եռանդով իրականացրած աշխատանքի համար՝ շնորհակալագրերը հանձնել է այցի կազմակերպչական աշխատանքները համակարգող, Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը։

«Երեւանը բազմակողմ, ծավալուն համագործակցություն է մեկնարկել Ստեփանակերտի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր շրջանների հետ։ Ուրախ ենք, որ այդ համագործակցության ամրապնդման մասնակիցն եք, այն էլ՝ այդչափ խորհրդանշական, մնայուն նախագծով։ Շնորհակալ կլինենք, եթե նոր նախագծեր առաջարկեք եւ ձեր մասնագիտական տիրույթում եւս նպաստեք համագործակցությանը»,- նշել է Դավիթ Գեւորգյանը։

Հուլիսի 10-13-ը ԼՂՀ-ում կայացած մարզաառողջարարական արշավին ակտիվ մասնակցութան համար Երեւանի քաղաքապետի շնորհակալագրերով են պարգեւատրվել նաեւ Հայաստանի ազգային սկաուտական շարժում կազմակերպության մի խումբ անդամներ։

Հանձնելով շնորհակալագրերը՝ Երեւանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը քաղաքապետի անունից շնորհակալություն է հայտնել՝ կարեւորելով պատանի սկաուտների մասնակցությունը Երեւանում ու ԼՂՀ-ում բնակվող պատանիների շփումն ու բարեկամությունն ամրապնդելու գործում։

 

Տպել
Ամենաշատ