News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերնիսաժի կրակոցների գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանը Ռուսաստանում երկու անգամ դատվել է՝ ավազակային հարձակում գործելու ու մարդ սպանելու համար: Այս մասին NEWS.am-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ատգամավոր Կարո Կարապետյանի, որը փեսան հենց մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ կրակել եւ վիրավորել էր 5 քաղաքացու, այդ թվում՝ Վալերի Հովհաննիսյանին:

«Վալերին ռազբոյ է արել Ռուսաստանում, մտել մի տուն եւ տան անդամներին խեղդել, մորթել ու երկու անգամ էլ նստել է սպանություն եւ սպանության փորձ կատարելու համար: Հարցրեք բոլորին, Ախալքալաքում դրա մասին բոլորը գիտեն: Իսկ դեպքի օրն էլ Վալերին ծեծել, ջարդել է Գոռին կնոջ եւ երեխայի ներկայությամբ, հետո էլ հայտարարել, թե գնում եմ՝ զենքը բերեմ, գլխից խփեմ: Էդ մասին բոլորն են ասում, սաղ շենքի ախրանան ցուցմունք է տվել, տեսագրությունները կան: Գոռը չէր կարող դիտավորյալ մարդու վրա կրակեր, ինքը կրթված, իրավաբան տղա է»,- ասաց նա:

«Յուվեցի Կարոն» հերքեց Վալերի Հովհաննիսյանի մոր հայտարարությունը, թե ինքն առաջարկել է նրանց, որ Վալերին ցուցմունք տա, թե Գոռ Առաքելյանն ինքնապաշտպանության նպատակով է կրակել: 

«Նման բան չի եղել, ուրեմն իր տղեն երկու անգամ դատված, նարկոման, հանցագործ է: Իրենք չգիտեն, որ մարդուն երեխայի, կնոջ ներկայությամբ չեն ծեծում, ջարդում: Կարող ա՝ իմ շողքից են հուշտ լինում, կարող ա՝ իմ անունից են հուշտ լինում: Ինքն էլ աղջիկ ունի, ի՞նչ կլիներ, եթե իր աղջկա ներկայությամբ ծեծեն իր ամուսնուն»,- ավելացրեց նա:

Պատգամավորի պնդմամբ՝ Վալերի Հովհաննիսյանի հայրն ու հորեղբոր որդին են Գոռ Առաքելյանի հարազատներին խնդրել, որ հանդիպում կազմակերպվի կողմերի միջեւ, սակայն ինքը չի համաձայնվել եւ երբեք չի հանդիպել նրանց հետ:

NEWS.am-ի հարցին, թե ԲՀԿ-ական պատգամավորը փորձում է օգնել իր փեսային, վերջինս պատասխանեց, որ «ինչպե՞ս կարող է չօգնել, չխառնվել»:

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար:

Հիշեցնենք, որ Վալերի Հովհաննիսյանին մեղադրանք առաջադրելուց հետո խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և նրան հիվանդանոցից ծանր առողջական վիճակում տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ