News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Յամաչուգի համալսարանի հետազոտողներն եկել են այն եզրահանգմանը, որ ինսուլին հորմոնը կարող է օգնել «վերբեռնել» մեր կենսաբանական ժամացույցը եւ դրանով օգնել ավիաուղեւորներին հեշտությամբ տանել երկարատեւ թռիքչներն ու ժամային գոիտների փոփոխությունները: Դրա համար, ընդամենը անհրաժեշտ է կուշտ սնվել հաղորդում է Kedem-ը:

Ինսուլինն արտադրվում է շատ ուտելու, մասնավորապես ածխաջրեր շատ ընդունելու ընթացքում:

Մասնագետները հայտնաբերել են, որ սեփական պարբերական ռիթմերը օրգանիզմի շատ հյուսվածքներում գոյություն ունեն: Ինսուլինը յուրաքանչյուր փոքր հյուսվածքում կարող է խթանել քունը, արդյունքում ՝օրգանիզմին ստիպելով զգալ այն ժամը, որի ընթացքում մենք ցանկանում ենք քնել:

Տվյալ հորմոնը թույլ է տալիս ստամոքսի կենսաբանական ժամացույցը համաչափ դարձենլ սնուն ընդունելու նոր ժամանակի հետ: Օրինակ, ժամային գոտիների փոփոխության դեպքում ընթրիքը պետք է հարուստ լինի ինսուլինի արտազամանը նպաստող բաղադրիչներով, ինչը կարող է հանգեցնել մի ժամ առաջ պարբերական ռիթմերի փոփոխությանը, այն դեպքում, երբ նախաճաշը հակառակ արդյունքն է ունենում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ