News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սենատը երկրի ժառանգության ցուցակում կներառեն գարեջուրը, սիդրը եւ ալկոհոլային այլ խմիչքներ, որոնք պատրաստվել են տեղական ավանդույթներին համապատասխան:

Ավելի վաղ Ֆրանսիայի ժառանգության մեջ էին ընդգրկվել տեղական գինիները, հաղորդում է «Euromag»:

«Խոսքը որոշ մթերքներ, ինչպես օրինակ սիրդն է, տանձի գինի, գարեջուրը եւ այլ ալկոհոլային խմիչքներ, որոնք պատրաստվել են տեղական բաղադրատոմսերով, Ֆրանսիայի մշակութային, գյուղատնտեսական ժառանգության մաս ճանաչելն է»,- հայտարարել է ուղղման հեղինակ, Օրն դեպարտամենտի սենատոր Ժան-Կլոդ Լենուարը, ով սիդրի, տանձի գինու եւ կալվադոսի խոշորագույն արտադրողներից մեկն է:

Քաղաքական գործիչը նշում է, որ հանձնաժողովի անդամները համաձայն են ուղղման մտցմանը: Նրանց թվում էին նաեւ նրանք, ովքեր խաղողի այգիներում են մեծացել: Հակառակորդները տեքստը չափից ավել ծանրաբեռնված են համարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ