News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն ավելի քան մեկ տարի է, ինչ մեր երկրում է(2013թ.-ի հունիսի 22-ից): Բրազիլացի դիվանագետը NEWS.am-ի թղթակցի հետ կիսել է իր պատկերացումները երկու երկրների միջեւ հարաբերությունների արդի մակարադկի վերաբերյալ, ինչպես նաեւ բրազիլիական մշակույթի հետաքրքիր մանրամասներ է բացահայտել:

Ի՞նչ տպավորություն ունեք Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Երբ ես ժամանեցի Հայաստան, ամառ էր, փողոցները լի էին մարդկանցով, ծառերը գեղեցիկ էին, ես նայեցի քաղաքի դիզայնին, որն ինձ շատ տպավորեց. ամենն ինձ հիշեցնում էր մեր մայրաքաղաքի մասին: Ես հասկացա, որ Երեւանը թանգարանների, հուշարձանների երկիր է, համոզվեցի, որ հետաքրքիր հնարավորություն է տրվել ոչ միայն աշխատանքի, այլ նաեւ կենսակերպի բնագավառու: Ես հասկացա, թե ինչ հարուստ պատմություն ունեք, որքան իրադարձություններ են տեղի ունեցել տարածաշրջանում կամ դրա շուրջ: Իհարկե, ես հարգում եմ ձեզ ձեր բազմաթիվ ձեռքբերումների համար: Երեւանում ես առաջմղիչ ուժ զգացի սովորելու ունակության շնորհիվ՝ սա այն է, ինչը, կարծում եմ, շատ դիվանագետներ են սիրում: Բրազիլիայում, իհարկե, կան հայկական ծագմամբ մարդիկ: Ես չորս գործընկեր ունեմ, որոնք ազգությամբ հայ են. նրանք բոլորը դեսպաններ են: Նրանք բարձր որակավորում ունեին, տաղանդավոր էին եւ շատ էին աշխատում: Նրանցից մեկի անունը Ադեմար Բահադյան էր, մեր ուսուցիչն էր Դիվանագիտական դպրոցում: Նա Իտալիայում Բրազիլիայի դեսպանն էր: Սերխիո Թութիկյանը Բրազիլիայի դեսպանն էր Իրանում: Ռեժիս Ասլանյանը Բրազիլիայիա ներկայացուցիչն էր Ուրուգվայում գործող Լատինաամերիկյան ինդուստրիալ զարգացման միավորումում: Նա առեւտրական հարաբերությունների մասնագետ էր: Իսկ Սարգիս Կարմիրյանը Բրազիլիայի արտգործնախարարությունում Միջին Արեւելքի գործերով վարչության տնօրենն էր: Այժմ նա առեւտրական հարաբերությունների մասնագետ է:

Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարող է Հայաստանը դառնալ երկիր, որը գրավիչ կլինի ներդրումների համար: Կարո՞ղ է արդյոք Բրազիլիայի օրինակն օգտակար լինել Հայաստանի համար:

Ես ժամանման առաջին օրերից մտածել եմ այդ հարցի շուրջ, քանի որ իմ աշխատանքը կայանում է երկրի ուսումնասիրման գործում: Ներդրումների գրավման հարցն արդեն քննարկվել է Բրազիլիայում, Արգենտինայում, Չինաստանում: Մենք, իհարկե, գիտենք, որ որոշ պայմաններ են հարկավոր. առաջինը՝ շուկան: Օրինակ, այնպիսի երկրում, ինչպես Չինաստանն է, յուրաքանչյուրն է ցանկանում ներդնել: Հայաստանն այդպիսի շուկա չի հանդիսանում, Բրազիլիան մեջտեղում է: Սակայն կա մեկ այլ գործոն. Բրազիլիայի շուկան երբեք չի բավականացրել մեր տնտեսական գործունեության համար. մենք կարող ենք արտադրել ավելին, քան պահանջում է բրազիլիական շուկան, ուստի 1970-ական թթ.-ին սկսեցին արտահանել արտադրանքը: Եվ սա Բրազիլիայի տնտեսական զարգացմանը նպաստող լծակներից մեկը դարձավ: Ես գիտեմ, որ Հայաստանը նույնպես նման ջանքեր է գործադրում: Ձեր դեպքում կարող եք ապրանքներն արտահանել Ռուսաստան, եվրոպական երկրներ: Մենք որոշեցինք, որ կարող ենք գնալ ամենուր, նույնիսկ Ասիա: Կամաց-կամաց հնարավորություններ ստեղծվեցին: Իրացման միջոցների տեսակետից մենք շատ ենք ներդրել փոքր եւ միջին ընկերություններում: Հայաստանն արդեն վարվում է այդպես: Սակայն, լինելով ոչ բավարար տեղեկացված այն մասին, թե ինչ է կատարվում, կարծում եմ, պետք է հնարավոր ամեն ինչ անել ընկերությունների խրախուսման համար:

Սակայն տնտեսությունը միայն տնտեսական փաստեր չեն, կա անհրաժեշտություն ապահովել համապատասխան միջավայր, եւ այստեղ, կարծում եմ, մրցակցությունը բարդ հարց է օտար ընկերությունների համար: Այսինքն, հնարավոր է, գերակայում են տեղական շահերը, եւ օտար ներդրողները զգուշանում են դրանից: Վախենում եմ, որ որոշ բնագավառներում կա որոշակի գերակայություն. կարող ենք կոչել կամ մոնոպոլիա կամ օլիգոպոլիա: Բրազիլիայում մենք աշխատում ենք օտար ներդրողների հետ շատ բաց: Բրազիլիան եւս մեկ քայլ է կատարել, որը Հայաստանն այժմ է փորձում կատարել. եթե քո շուկան այդքան էլ մեծ չէ, այն մեծ դարձրու քո անդամակցության եւ այլ երկրների հետ ինտեգրացման շնորհիվ: Բրազիլիան ՄԵՐԿՈՍՈւՐ կազմակերպության մաս է կազմում, որը հիմնել է Արգենտինայի, Ուրուգվայի եւ Պարագվայի հետ միաին: Այժմ նույնն անում եք դուք Մաքսային միության անդամակցությամբ, որի շնորհիվ շատ ընկերություններ, հնարավոր է, ներդրումներ կատարեն Հայաստանում:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ տնտեսական փոխազդեցության մակարդակը: Ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի սպասելի անդամակցությունը Մաքսային Միությանն այդ հարաբերությունների վրա:

Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ առեւտուրն այնքան էլ զարգացած չէ, ինչպես հարեւան երկրների հետ, սակայն այն մեծացել է: Այլ խնդիր է, որ տնտեսական փոխազդեցությունը տարբերակված չէ. մենք Հայաստան հիմնականում արտահանում ենք միս, իսկ Հայաստանից՝ տեքստիլ արտադրանք, երբեմն սարքավորումներ, սակայն նույնպես սահմանափակ ծավալով: Ուստի մենք ցանկանում ենք բարձրացնել առեւտրի մակարդակը, սակայն դա չի կարող իրականացվել միայն բրազիլիական կողմի ջանքերով, հարկավոր են երկկողմանի ջանքեր, քանի որ, չնայած տրանսպորտային սահմանափակումների, հնավարո էր իրականանցել: Իմ հաղորդագրությունը հետեւյալն է՝ կիրառեք այն, ինչ ունեք, ինչպես օրինակ հայկական համայնքը: Սան-Պաուլուում հայկական համայնքը բաղկացած է 25 հազար մարդուց, շատերը գործարարներ են. հարկավոր է սերտ կապեր հաստատել այդ մարդկանց հետ: Հայաստանում շատ տաղանդավոր երիտասարդներ տիրապետում են ՏՏ գիտելիքների, եւ այստեղ նույնպես Բրազիլիայի հետ համագործակցության հեռանկարներ են երեւում, ինչպես նաեւ գյուղատնտեսության, առողջապահության, սոցիալական ծրագրերի իրականացման բնագավառներում: ինչ վերաբերում է իրավիճակին Հայաստանի ՄՄ անդամակցությունից հետո, ապա ես չեմ անհանգստանում եւ չեմ կարծում, որ Բրազիլիան կարող է բացառվել Հայաստանի հետ փոխազդեցությունից:

Սեպտեմբերի 7-ին Բրազիլիան տոնում է Անկախության օրը: Երեւանում որեւէ միջոցառում ծրագրո՞ւմ եք:

Այո, մենք այդ տոնը նշելու մեր ավանդույթներն ունենք: Երեւանում պաշտոնական ընդունելություն է կազմակերպվելու, ես բրազիլացիներին հրավիրելու կարիք չունեմ, նրանք մեխանիկորեն հրավիրված են: Երեւանում նրանց թիվը, բարեբախտաբար, այնքան էլ շատ չէ (ժպտում է): Մենք միշտ ձգտում ենք բացի համընդհանուր միջոցառումներից, նշել տոները, նաեւ մշակութային ինչ-որ բան կազմակերպել: Անցյալ տարի մենք կապոեյրու էինք կազմակերպել. այդ նման է շոուի, բրազիլական մշակույթի արտահայտման ձեւ է: Երեւանում արդեն երկու խումբ կա, եւ այս տարի ծրագրում ենք հրավիրել նրանց: Այս բոլոր միջոցառումներն անցկացվելու են սեպտեմբերի 9-ին:

Ո՞րն է Ձեր նախընտրած ուտեստը: Հայկական խոհանոցը սիրո՞ւմ եք: Ես սիրում են հայկական խոհանոցը:

Հայկական բոլոր ուտեստների անունները չգիտեմ, բայց բոլոր այն ուտեստները, որ փորձել եմ, ինձ դուր են եկել: Ես միշտ հիշում են այն օրը, երբ ուղեւորվի Աբովյան քաղաք, ինչպես նաեւ Գյումրի, որտեղ կարելի էր խորոված թարմ ձուկ ուտել, եւ այդ հիասքանչ էր: Ես ձկնեղենի սիրահար եմ, ծովի մոտ եմ մեծացել: Ես արդեն փորձել եմ Էջմիածնի քյուֆթան, այն հրաշալի էր, ինչպես նաեւ տոլմա: Հայկական պանիրը նույնպես հրաշալի համ ունի, սակայն յուրահատուկ համ ունեն Հայաստանի թարմ մրգերն ու բանջարեղենը: Չգիտեմ՝ ինչպես կարելի է անել, որ դրանք արտահանեք Բրազիլիա: Ես շատ եմ սիրում հայկական ծիրանը, դեղձը, նուռը, ինչպես նաեւ թարմ հյութերը: Հետո ես այստեղ Բրազիլիայից ներմուծված լայմ գտա, որից բրազիլական հայտնի կայպիրինյա ըմպելիքն են պատրաստում:

Երեւանում եւ առհասարակ Հայաստանում սիրելի վայրեր ունե՞ք:

Ես Հայաստանի բոլոր գեղեցիկ վայրերում չեմ եղել: Դեռեւս չեմ եղել Տաթեւում, բայց այցելել եմ Կապան: Երեւանում իմ ամենից սիրելի վայրը Կասկադի շրջակա այգին է: Կիրակի օրերին շատ եմ սիրում այնտեղ զբոսնել, սիրում են նաեւ Ազատության հրապարակի շրջակա այգիները: Ես պարզապես զարմացած եմ մայրաքաղաքի անվտանգության մակարդակից, որտեղ կանայք ու երեխաները կարող են երեկոյան ժամերին հանգիստ զբոսնել: Ես ինձ լավ եմ զգում Սեւանում, որտեղ նայում եմ լճին եւ հիշում իմ հայրենիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ամենաշատ