News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարկավոր է համատեղ ջանքերով փոխըմբռնում եւ հանդուրժողականություն սերմանել Վրաստանում, հուլիսի 24-ին լրագրողներին ասել է ՀՀ արդարադատության նախարար, Վրաստանում նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը՝ մեկնաբանելով Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ հուլիսի 19-ին հայերի եւ վրացիների միջեւ ծագած կենցաղային խոշոր վեճը:

«Իհարկե, ցավում եմ միջադեպի համար: Իմ տվյալներով՝ այն կենցաղային հողի վրա է բռնկվել: Բայց, ցավոք վերաճել է խոշոր բախման: Անկախ միջադեպի պատճառներից, պետք է նշել, որ մենք կրոնական եւ ազգային հանդուրժողականության հետ կապված խնդիրներ ունենք: Հարկավոր է այս խնդիրները միասին լուծել: Այս կապակցությամբ արդեն հայտարարությամբ հանդես են եկել Վիրահայոց թեմը եւ Համայն Վրաստանի պատրիարքը: Մենք պետք է շատ մեծ նշանակություն տանք ոչ միայն մեր երկու պետությունների բարիդրացիական եւ ամուր հարաբերություններին, այլեւ՝ ժողովուրդների: Վրաստանը մեր ռազմավարական երթուղին է դեպի արտաքին աշխարհ եւ կարեւոր արտաքին քաղաքական գործընկեր: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բարեկամ ժողովրդի հետ հարաբերություններն ամրանան եւ խորանան», - ընդգծել է Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ