News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 

Ամերիկյան ՀԴԲ-ն Լոս Անջելեսի բանտերում ենթադրյալ դաժանությունների մասին գործի հետաքննությունը գաղտնի է պահել այն ժամանակվա շերիֆ Լի Բաքայից եւ նրա բարձրաստիճան պաշտոնյաներից, քանի որ գործակալները կարծել են, թե նրանք կխանգարեն հետաքննությանը: Այս մասին գրում է «Los Angeles Times»-ը՝ մեջբերելով հրապարակված գաղտնի փաստաթղթերը: Բացատրելով գաղտնիության անհրաժեշտությունը՝ դաշնային գործակալները գրել են, որ շերիֆի դեպարտամենտը միջամտել է ՀԴԲ-ի իրականացրած նախկին հետաքննություններին:

Փաստաթղթերում նաեւ հիշատակվում է շերիֆի եւ նրա երկու տեղակալների դեմ «քրեական մեղադրանքների երկար պատմությունը»: Այդ մեղադրանքներից ոչ մեկը քրեական գործի հարուցման պատճառ չի դարձել, իսկ որոշները, կարծես, հիմնված են եղել գաղտնի աղբյուրներից ստացված չհաստատված տեղեկությունների կամ լրատվամիջոցների հաղորդումների վրա:

Գաղտնի փաստաթղթերը բացահայտորեն նկարագրում են ՀԴԲ-ի անվստահությունը Բաքայի եւ նրա մերձավոր շրջապատի հանդեպ: Գրառումների համաձայն, ՀԴԲ-ի գործակալները փաստեր են փնտրել՝ ապացուցելու համար, որ չի կարելի վստահել Բաքային եւ նրա մերձավորներին, եւ նույնիսկ ենթադրելու տեղիք են տալիս, որ շերիֆը եղել է իսլամական խմբերի եւ օտարերկրյա կառավարությունների ազդեցության տակ:

ՀԴԲ-ի գրառումներում նաեւ հիշատակվում է նաեւ անվտանգության հարցերով մի վերլուծաբան, ով նշել է, թե Բաքան պաշտոնական այցեր է կատարել Թուրքիա, Հայաստան եւ Ադրբեջան: Վերլուծաբանը մտահոգություն է հայտնել, որ օտարերկրյա պաշտոնյաները փորձել են ազդել շերիֆի վրա: Բաքան ասել է, որ այցերը կատարել է, որպեսզի հայ-թուրքական հակամարտության կողմերին օգնի ավելի լավ հասկանալ միմյանց: Նրա խոսքով, օտարերկրյա պաշտոնյաներն իր վրա ուշադրություն են դարձրել Հարավային Կալիֆորնիայում էթնիկ համայնքների հետ աշխատանքի փորձի շնորհիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ