News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2014թ. առաջին կիսամյակի ընթացքում հանրապետության տարածքում թվով 1 ավարտված քրեական գործով եւ ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 3 վարույթով արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 6 հանցագործություն:

ԼՂՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, թե հանցագործությունները կատարվել են ԼՂՀ քրեական օրենսգրքով նախատեսված հետեւյալ հոդվածներով` 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ /յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով/ - 4, 322-րդ հոդվածի 1-ին մաս /պաշտոնեական լիազորությունները չարաշահելը/-1, 332-րդ հոդված /պաշտոնեական կեղծիք/ - 1:

Նշված բոլոր հանցագործությունները արձանագրվել են տեղական ինքնակառավարման ոլորտում:

Ըստ ԼՂՀ վարչատարածքային միավորների` նշված կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տեղաբաշխվում են հետեւյալ կերպ.

- Քաշաթաղի շրջան` 2 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ – 1, 332-րդ հոդված – 1/

- Մարտակերտի շրջան` 4 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ – 3, 322-րդ հոդվածի - 1/,

Ավարտված 1 քրեական գործով եւ ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 3 վարույթով որպես հանցագործություն կատարած անձ է ճանաչվել 4 անձ, բոլորն էլ պաշտոնատար անձինք են /թվով 1 ավարտված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 1 անձ/: Նշված հանցագործություններով պետությանը պատճառված 1.723.000 ՀՀ դրամ նյութական վնասը նախաքննության փուլում լրիվությամբ վերականգնվել է: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռը գրանցված հանցագործությունների ընդհանուր թվում կազմում է 3,3 տոկոս:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ