News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Տեղեկությունները պահպանելու ժամանակակից մեթոդների մեջ Միչիգանի համալսարանի գիտնականների առաջարկած նոր հայեցակարգը, թերեւս, ամենից արտասովորն է: Հետազոտողները ենթադրում են, որ ապագայի համակարգիչներում տեղադրված են լինելու հեղուկ բիթեր. տվյալները գրանցվում եւ պահվում են հեղուկի մեջ կախված չափազանց փոքր մասնիկներում:

Մեթոդիկայի հեղինակներն այն համեմատում են Ռուբիկ-խորանարդիկի հետ: Շերոն Գլոտցերի եւ նրա գործընկերների պատկերացմամբ, այդ խորանարդիկներից յուրաքանչյուրը կարող է ինֆորմիացիայի միավոր լինել: Եթե համակարգում կենտրոնական ոլորտը մյուսներից փոքր է, ապա դրան շրջապատող մասնիկները որսալու են միմյանց եւ որոշակի վիճակում են պահելու:

Ըստ Vesti.ru-ի, ապագա փորձերի ժամանակ հետազոտողներն օգտագործելու են գել, որից կենտրոնական ոլորտն են ստեղծելու: Ի տարբերություն սովորական հեղուկի, գելը կարող է ուռչել եւ կրկին սեղմվել, ինչը համակարգի կառավարումն ավելի պարզ կդարձնի:

Մասնագետները նշում են, որ այս հայեցակարգը չի ենթադրում տվյալների պահպանման ավանդական մեթոդների փոխարինում: Նրանք առաջարկում են հեղուկ բիթերն օգտագործել կենսաբանական համակարգերում համակարգչային գործողություններ կատարելու համար: Օրինակ՝ ներդրվող մինի-սարքավորումների օգնությամբ հիվանդի վիճակի դիտարկում անցկացնելիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ