News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մալիում կործանված ինքնաթիռում է եղել նաեւ Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի զարմուհին՝ Մարիելը, ինչպես նաեւ ֆրանսիացի երկու պաշտոնյա: Այս մասին նշված է Ուագադուգու օդանավակայանի Facebook-ի էջում:

Gazeta.ru-ի փոխանցմամբ, Մարիել Կաստրոն Կուբայի սեռական դաստիարակության ազգային կենտրոնի (CENESEX) տնօրենն է, ինչպես նաեւ Կուբայում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների շարժման ակտիվիստ:

Air Algerie ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է հինգշաբթի: Նախնական տեղեկություններով, այն ընկել է Նիգերի մայրաքաղաքի մոտակայքում, սակայն ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ ինքնաթիռը գտել են Մալիի հյուսիս-արեւելքում: Օդանավում 116 մարդ է եղել, նրանց թվում՝ նաեւ Ուկրաինայի քաղաքացիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ