News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դժբախտ պատահար է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում. հուլիսի 24-ին, ժամը մոտ 22։00-ին մի երիտասարդ ընկել է Երեւան-Գյումրի գնացքի տակ ընկել ու մահացել:

Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տեղում աշխատող փրկարարների խոսքով՝ երիտասարդը մոտ 20-25 տարեկան էր։

Հարվածից հետո գնացքի մեքենավարը մոտ 200 մետր անցնելուց հետո է միայն կարողացել արգելակել գնացքը, երիտասարդի մարմինը մասնատվել է։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Շիրակի մարզի փրկարարական վարչությունը, Շիրակի մարզի Ախուրյանի քննչական բաժնի աշխատակիցները,  որոնք փորձում են պարզել մահացած երիտասարդի ինքնությունը։

Դեպքին ականատեսը NEWS.am-ի թղթակցին պատմեց, որ այդ երիտասարդը գնացքի ռելսերի վրայով քայլելիս է եղել՝ ականջակալները ականջներին: Նա չի լսել գնացքի ազդանշանը: Նրա գնահատմամբ՝ գնացքը թույլատրելի արագությամբ էր ընթանում՝ մոտ 60 կմ/ժամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Ամենաշատ