News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի մարդկային ներուժի զարգացման ինդեքսում Նորվեգիան 187 երկրների շարքում առաջատարն է: Համապատասխան զեկույցը նախօրեին հրապարակել է ՄԱԿ-ը:

Զեկույցի սկիզբը նախորդ տարվանից չի տարբերվում: Առաջին հնգյակում են Նորվեգիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Նիդեռլանդներն ու ԱՄՆ-ն:

Առաջին 49 տեղերում զարգացման շատ բարձր մակարդակով երկրներն են:

Հայաստանի դիրքն այս տարի չի փոխվել, երկիրը 87-րդ տեղում է:

Ռուսաստանը զբաղեցնում է 57-րդ տեղը, Թուրքիան` 69-րդ, Իրանը` 75-րդ, Ադրբեջանը` 76-րդ, Վրաստանը զբաղեցրել է  79-րդ տեղը:

Նշենք, որ, ՄԱԿ-ի մարդկային ներուժի զարգացման ծրագրերի (UNDP) ցուցանիշը (HDI) հիմնված է մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի, կրթության եւ կյանքի կանխատեսելի տեւողության վրա: Ըստզեկույցի` զարգացումն ամբողջ աշխարհում դանդաղել է եւ շարունակում է շատ անհամաչափ մնալ:

Վերջին հնգյակում են Սիերա-Լեոնեն, Չադը, ԿԱՀ-ը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը եւ Նիգերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ