News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրապարակավ քննադատել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Ռուսաստանի հետ համագործակցության, ինչպես նաեւ ն Ուկրաինայի հարցում դիրքորոշման կապակցությամբ:

Իրակլի Ղարիբաշվիլին նախօրեին հայտարարել էր, որ «Ռուսաստանի հետ ամեն երկիր իր հարաբերություններն ունի»  եւ առաջարկել էր Վրաստանից օրինակ վերցնել, ով լավ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ եւ շարունակում է եվրոպական կուրսը՝ ձգտելով ԵՄ:

Նա Ռուսաստանի հանդեպ Վրաստանի քաղաքականությունն անվանել էր «խելամիտ եւ հաշվենկատ»:

«Ղարիբաշվիլի հայտարարությունը, որտեղ նա փաստացի ասաց, որ Վրաստանը չի կարող սատարել Ուկրաինային եւ պետք է կենտրոնանա ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավման վրա, արմատապես փոխում է երկրիս ռազմավարական ուղղությունը», -  Facebook-ի էջում գրել է Սահակաշվիլին: Նա նաեւ հիշեցրել է, որ Վրաստանը տարիներով պայքարում էր կայսերապետական Ռուսաստանի դեմ:

«Իսկ հիմա, երբ ամբողջ երկիրը սատարում է ուկրաինացի եղբայրների ու քույրերի ազատության համար մղվող անձնուրաց պայքարին, վրացական կառավարությունը երես է թեքում Ուկրաինայից: Սա նվաստացում է Ռուսաստանի բարեհաճությունը ստանալու համար եւ խայտառակություն՝ վրաց ժողովրդի առաջ», ասված է Սահակաշվիլիի մեկնաբանությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ