News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները Լիսաբոնյան հնգյակի մասնակիցներին դեռեւս հերոսի կոչում չեն տվել: Այդ մասին այսօր՝ հուլիսի 25-ին, հայտարարեց պատմաբան Սիմոն Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Պորտուգալիայի մայրաքաղաքում գործողությունից 30 տարի անց «Հայ հեղափոխական բանակի» 5 մարտիկները ըստ արժանվույն չեն գնահատվել:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, ռեժիսոր, սցենարիստ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սամվել Թադեւոսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ միջազգային հանրությունը հնգյակին որակում է՝ որպես «ահաբեկիչներ», իսկ կատարվածը՝ «ահաբեկչական գործողություն»: Սակայն, ռեժիսորի պնդմամբ, սա սխալ սահմանում է, քանի որ գործողության հիմքում ընկած են եղել ազնիվ եւ բարոյայկան շահադրդիչներ, իսկ իրենք՝ մասնակիցները իրենց կյանքն են զոհել՝ վնաս չպատճառելով ոչ ոքի: «Եվ նրանց գործունեության օբյեկտիվ գնահատականը հայ ժողովրդի սրբազան պարքերից մեկն է», - եզրափակեց Թադեւոսյանը:

1983թ. հուլիսի 27-ին օրը Հայ հեղափոխական բանակի հինգ հայ երիտասարդներ` Վաչե Տաղլեան, Սեդրակ Աճեմյան, Սարգիս Աբրահամեան, Սիմոն Եահընյան, Արա Քերջլեան, պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենան քշեցին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում Թուրքիայի դեսպանատան տարածք, ապա պայթեցրին այն:

Ավելի ուշ Հայ հեղափոխական բանակը տարբեր տեղեկատվական գործակալությունների նամակներ է հասցեագրել, որտեղ, մասնավորապես գրված էր.

«Ազատատենչ հայ հասարակությունը որոշեց ձեռնունայն չնստել: Մենք ամեն բան կորցրել էինք, եւ որոշեցինք օդ բարձրացնել այդ շինությունը եւ մնալ դրա ավերակների տակ: Դա մարդասպանություն կամ խենթություն չէ, այլ ազատագրական պայքարի բարձրագույն զոհաբերություն: Թող համաշխարհային հասարակությունը մեզ համարի ահաբեկիչներ, դահիճներ, ոչինչ: Մենք որոշել ենք դիմել ուժի, քանի որ թուրքական կառավարությունը եւ այլ երկրներ, այն պաշտպանելով, ոտնահարում են հայ ժողովրդի իրավունքները:

Հայ ժողովուրդը տասնյակ տարիներ շարունակ սպասել է, որպեսզի միջազգային դատարանը որոշի հայկական հարցը: Մեր ժողովրդի ինքնորոշման ձեռքբերման միակ ուղին զինված պայքարն է: Իր նախնիների ազատ եւ անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ