News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Վաշինգտոն նահանգի Ֆայֆ քաղաքի բնակիչը որոշել է ընթացքի ժամանակ դուրս նետվել ավտոմեքենայից՝ ընկերուհու հետ վեճը չշարունակելու համար: Այս մասին գրում է KomoNews-ը:

Կարճատեւ հետապնդումից հետո կինը ձերբակալվել է: Նրա ուղեկիցը (անունը հայտնի չէ) իրավապահներին պատմել է, որ մեքենայում ինքն ու ձերբակալված 33-ամյա Էլիս Ֆինլին սկսել են հարաբերություններ պարզել: Աղջիկն առաջարկել է բաժանվել, եւ հետագա վեճերից ու փոխադարձ մեղադրանքներից խուսափելու համար երիտասարդը որոշել է դուրս նետվել մեքենայից:

Երբ նա թռել է մեքենայից, կինը մի վայրկյան կանգնեցրել է այն, այնուհետեւ փակել է ուղեւորի դուռը եւ դուրս եկել կայանատեղիից: Պարեկային ոստիկանության մեքենան անմիջապես հետեւել է նրան, քանի որ կայանատեղիում կատարվածն իրավապահներին տարօրինակ է թվացել: Սպան կնոջը հրամայել է կանգ առնել, սակայն վերջինը շարունակել է ճանապարհը:

Ավելի ուշ կինը հետ է վերադարձել կայանատեղի, որտեղ էլ վերջապես կանգ է առել:

Ոստիկանը ստիպված է եղել կնոջն ուժով դուրս բերել ավտոմեքենայից: Նրան ոստիկանությունից թաքնվելու մեղադրանք է առաջադրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ