News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում գիտնականներն այսօր՝ հուլիսի 25-ին,  բաց նամակ են հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին՝ պահանջելով իրականացնել  արմատական բարեփոխումներ գիտության ոլորտում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բժշկական հետազոտությունների ինստիստուտի» աշխատակից  Հրայր Ազիզբեկյանը։

«Հուլիսից պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացում է տեղի ունեցել, որը շրջանցել է գիտության աշխատողներին, մյուս կողմից էլ «կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններով գիտնականներին պետական աշխատող համարելը լցրեց գիտնականների համբերության բաժակը։ Մեր նամակը իրականում ինչ-որ պատասխան չի ակնկալում, մեր նամակը զգուշացում է, նույնիսկ կարելի է ասել՝ ուլտիմատում է, որը նշանակում է, որ իրենք սահմանագիծն անցել են, մենք որեւէ ակնկալիքներ չունենք, մենք սկսում ենք բողոքի անժամկետ ակցիաներ՝ «Այսպես այլեւս չի կարելի» կարգախոսով»,-ասաց  Հրայր Ազիզբեկյանը։

Գիտնականները նամակում նշել են, որ գիտության զարգացումը ազգային անվտանգության հարց է, մինչդեռ կառավարության վարած քաղաքականությունը գիտության ոլորտում, իրենց կարծիքով, անընդունելի է։

Հրայր Ազիզբեկյանի խոսքով՝ գիտնականների բողոքի ակցիաները կդարդարեցվեն այն ժամանակ, երբ իշխանությունները կատարեն իրենց հետեւյալ պահանջները. «Ավելացնել գիտության ֆինանսավորումը 2008թ. ՀՆԱ 0,25 %-ից հասցնելով ՀՆԱ 1%-ի, բարձրացնել գիտական ոլորտի աշխատողների աշխատավարձը, ընդունել գիտության եւ գիտատեխնիկական փորձագիտության մասին օրենք, կատարել 2000թ. ընդունված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության  մասին» օրենքի, մասնավորապես 16-րդ կետի պահանջները՝ բարձրացնել կենսաթոշակի անցած անձանց հավելավճարները, իրականացնել գիտության զարգացմանն ուղղված ռազմավարության մշակում՝ այն համաձայնեցնելով գիտական հանրության հետ»։

Նշենք, որ Հայաստանում գիտնականների աշխատավարձը միջինում 60 000 դրամ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ