News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե հանկարծ անմարդաբնակ կղզի ընկնեք, այդ դեռեւս սմարթֆոնից հրաժարվելու առիթ չէ, հատկապես, եթե սարք հավաքեք, որը հեռախոսին էներգիա կհաղորդի կարտոֆիլի եւ խնձորի միջոցով: Նման սարք ստեղծելու գաղափարը ծնվել է լոնդոնյան նկարիչ Կալեբ Չարլենդի մոտ:

Չարլենդն իր հայտնագործությունը ներկայացրել է հանրությանը՝ հետաքրքրված լոնդոնցիներին թույլ տալով իրենց հեռախոսները լիցքավորել 800 խնձորից եւ կարտոֆիլից հավաքված եւ պղնձե մետաղալարով միացված արտասովոր սարքով: Այս մասին գրում է Vesti.ru-ն:

Սարքի հոսանքի ուժը կազմում է 20 միլիամպեր եւ շուրջ 6 վոլտ: «Այդ կերպ էլեկտրականություն ստանալու անհավանական պարզությունը միշտ գրավել է ինձ: Շատերը, ոչ միայն ես, դեռեւս դպրոցում փորձեր են կատարել՝ մրգերից էներգիա ստանալով»,- հիշում է Չարլենդը՝ հավելելով, որ պարզապես դպրոցական փորձը կրկնել է ավելի լայն մասշտաբով:

Նկարիչը կարողացել է իր արտասովոր նախագծի համար ֆինանսավորում ստանալ Microsoft-ից: Հավանաբար, այդ պատճառով էլ Չարլենդը բոլոր լուսանկարներում խնձորային էներգիայով լիցքավորում է հենց Lumia սմարթֆոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ