News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշ կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «2paragraphs» կայքում հրապարակված Ամերիկյան ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ռուսական եւ եվրասիական ծրագրի փոխտնօրեն եւ գիտաշխատող Ջեֆրի Մանկոֆի հոդվածը:

Ուկրաինայի արեւելքում անջատականներին Ռուսաստանի աջակցությունն աննկատ չի մնում նախկին Խորհրդանին միության այլ երկրների կողմից: Չնայած Մոսկվան վաղուց արդեն 12 երկրներին (բացառությամբ՝ Մերձբալթյան պետությունների) դիտարկում է որպես ռուսական «արտոնյալ շահերի» գոտի, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «ռուսների եւ ռուսախոսների», ինչպես նաեւ արտերկրի «հայրենակիցների» պաշտպանության իրավունքի մասին, Ուկրաինայում անջատականներին ռազմական աջակցության համադրությամբ, թվում է, նախկինում կախյալ երկրների հետ Մոսկվայի հարաբերությունների նոր եւ ավելի վտանգավոր փուլ է սկսվում:

Վերջին երեք ամիսներին Հարավային Կովկասի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) եւ Կենտրոնական Ասիայի (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան եւ Ուզբեկստան) բոլոր ութ երկրներում իմ անցկացրած հետազոտությունները բացահայտեցին, որ այդ երկրների էլիտան Ղրիմի բռնակցումը եւ Ուկրաինայի արեւելքում ապստամբությունը համարում է Ռուսաստանի հետ սեփական հարաբերությունների ջրբաժան: Տարածաշրջանում էլիտան իրեն ավելի ու ավելի զգայուն է համարում ռուսական հարկադրանքին եւ ցանկանում է ավելի մեծ մասնակցություն զգալ Միացյալ Նահանգների կողմից՝ ընտրության հնարավորություն ունենալու համար:

Հետխորհրդային որոշ երկրներ, օրինակ՝ Ղազախստանն ու Հայաստանը, 1991թ. ԽՍՀՄ փլուզումից հետո շարունակում են մոտ լինել Մոսկվայի հետ, իսկ մյուսները, այդ թվում՝ Վրաստանը, Ադրբեջանը եւ Ուզբեկստանը, ավելի շատ առճակատման հարաբերություն են ունեցել Ռուսաստանի հետ: Ամեն դեպքում, ամբողջ տարածաշրջանում պաշտոնյաներն ու վերլուծաբանները կարծում են, որ Ուկրաինայի իրադարձությունները կարող են լուրջ խնդիրներ ստեղծել:

Ռուսական զգալի փոքրամասնություն ունեցող պետությունների էլիտան (օրինակ՝ Ղազախստանը) անհանգստանում է, որ ուկրաինական սցենարը կարող է տեղի ունենալ նաեւ իրենց երկրներում, եթե Մոսկվայի հետ հարաբերություններն ապագայում վատթարանան: Կարճատեւ հեռանկարում նրանք ստիպված են հետեւել Ռուսաստանին, իսկ ավելի երկարատեւ հեռանկարում նրանք ձգտում են ավելի լայն ընտրություն ունենալ: Միաժամանակ, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Վրաստանն ու Ադրբեջանը, որոնք տարիներ շարունակ դիմակայել են Մոսկվային, անհանգստացած են, որ կարող են մեծ ճնշման բախվել, ասենք՝ Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու ցանկության պատճառով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ