News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կարիբյան ծովի նիդեռլանտական Արուբա կղզու դատարանը կալանքի տակ է թողել Վենեսուելայի ռազմական հետախուզության նախկին պետ Ուգո Կարվախալին, ում կասկածում են թմրանութերի ապօրինի շրջանառության մեջ ընդգրկվածության համար, հաղորդում է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը:

Կարվախալը Արուբայում կալանավերվել է հինգշաբթի գիշերը ԱՄՆ իշխանությունների հարցման հիման վրա: Կարվախալը Վենեսուելայի նախկին առաջնորդ Ուգո Չավեսի խորհրդականն է եղել եւ 2004-2009թթ.ղեկավարել է երկրի ռազմական հետախուզությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

2014թ. սկզբին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարվախալին Նիդերնալնդների պատկանող Արուբայում գլխավոր հյուպատոս է նշանակել, սակայն նիդեռլանդական կառավարությունը դեռեւս չի հաստատել իր համաձայնությունը, նշում են տեղական լրատվամիջոցները: Ինքը՝ Մադուրոն պնդում է, որ Կարվախալն, այդուհանդերձ, դիվանագիտական ծառայության մեջ էր գտնվում:

Կավախալը, սակայն, չունի իմունիտետ եւ պետք է կալանքի տակ մնա այնքան ժամանակ, մինչեւ ԱՄՆ իշխանություններից նրա արտահանձման պաշտոնական հարցումը չստացվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ