News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Մանանա Գրեյնից» կատարված գողության համար դատապարտված Աշոտ Առուշանյանի հայրը՝Լավրենտ Առուշանյանը, կոչ է անում ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանին միասին բացահայտել իսկական հանցագործներին: NEWS.am-ում հրապարակված «Մանանա Գրեյն». Մեղավոր զավակի հայրն ու փաստաբանը թող չզրպարտեն» հոդվածին պատասխանել է ամբաստանյալի հայրը:

Իր նամակում Լավրենտ Առուշանյանի մասնավորապես ասում է. «Ինչ վերաբերում է հենց վերնագրին՝ «Մեղավոր զավակի հայրը»: Ոչ մեկն էլ չի հանդիսանում դատավոր, կամ դատական որեւէ ատյանի ներկայացուցիչ, եւ իրեն չի կարող իրավունք վերապահել կանխավ կարծիք հայտնելու, երբ դեռ կան վերաքննիչ եւ վճռաբեկ ատյաններ, իսկ վերջում, իհարկե, Եվրոպական դատարան, որտեղ, եթե ոչ մեր հայրենիքում, իհարկե, արդարությունը հաստատ կհաղթանակի:

Եթե հարգարժան Գուրգեն Նիկողոսյանը կրել է նյութական վնաս, ապա իմ զավակը, ես ու մեր ցավով ապրող բոլոր մարդիկ կրել են ու կրում են բարոյական վնաս: Երբ քո սեփական երկրում, առանց որեւէ ապացույցի, չգիտես ում եւ ինչի համար զավակդ կորցնում է կյանքի լավագույն տարիները, բարի համբավն ու երկարաժամկետ քրտինքով ձեռքբերածը ճաղերի հետեւում, ապա պատրաստ ես անգամ կյանքիդ գնով պայքարել արդարության վերականգնման համար:

Կրկին կոչ եմ անում Ձեզ՝ պրն. Գուրգեն Նիկողոսյան, եկեք միասին փորձենք բացահայտել այս գործը, բացահայտենք իսկական հանցագործներին, որովհետեւ հույս ունեմ Ձեզ համար էլ ցանկալի չի լինի, որ անմեղ երիտասարդը դառնա քավության նոխազ եւ պատասխան տա մի հանցագործության համար, որին մասնակից չէ: Դուք, հավատացած եմ, նույնպես շահագրգիռ եք, որ Ձեր գումարը վերականգնվի, եւ վերականգնվի գողության մասնակիցների կողմից, ոչ թե անմեղ քավության նոխազների:

Հ.Գ. Ինչ վերաբերում է «օլիգարխ» բառին, ապա ինձ համար նորություն էր, որ դա հոմանիշ է ոչ բարի համբավի»:

Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը մեղավոր է ճանաչել Էդգար Կարաքեշիշյանին ու Աշոտ Առուշանյանին առ այն, որ 2011 թ նոյեմբերին ընկերության տնօրենի տեղակալի մեքենայից գողացել են 56,4 մլն դրամ: Նրանք դատապարտվել են համապատասխանաբար 7 տարի եւ 5 տարի 6 ամիս ժամկետով: Կարաքեշիշյանը ճանաչվել է գողության անմիջական կատարող, իսկ Առուշանյանը` մեղսակից. լինելով բանկի աշխատող՝ նա տեղեկացրել է Կարաքեշիշյանին, որ ընկերույթունը կանխիկ դրամ է տեղափոխելու բանկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ