News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Սթոքհոլմում ռումբ պայթեցնելու սպառնալիք հնչեցրած Իսրայելի եւ Հայաստանի քաղաքացու մասին, որը Շվեդիայում դատապարտվել է երկու տարվա ազատազրկման եւ արտաքսվել երկրից:  «Jewish Journal»-ը գրում է, որ 43-ամյա տղամարդու անունն է Ամրամ Իվրի:

Հունիսի 19-ի տղամարդը մտել է փախստականների հետ աշխատող տեղի ոչ առեւտրային կազմակերպություն եւ սպառնացել պայթեցնել իրեն, քանի որ Շվեդիայի Միգրացիոն ծառայությունը մերժել էր ապաստան տալու հարցում: Նա ասել էր, որ իր գոտուն պայթուցիկ է ամրացված, որն իրականում իսկական չէր: Նաեւ սպառնացել էր պայթեցնել եւս երկու ռումբ Շվեդիայի երկու խոշոր կուսակցությունների՝ սոցիալ-դմոկրատների  եւ չափավորների գրասենյակներում:

Մամուլում չի նշվում` արդյոք Իվրին հրեա է,  որի անունն այդ լեզվով նշանակում է «հրեական», եւ թե ինչու է նա ապաստան փնտրել Շվեդիայում: Իվրին նախկինում եղել է Հայաստանի քաղաքացի,  չնայած պնդում է, որ հրաժարվել է իր հայկական անձնագրից մի քանի տարի առաջ` Մոսկվայում:

NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսին Սթոքհոլմում ռումբ պայթեցնելու սպառնալիք հնչեցրած տղամարդը 2 տարվա ազատազրկման էր դատապարտվել, այնուհետեւ արտաքսվել կեղծ տագնապի եւ ծանրացուցիչ հանգամանքներում քրեական սպառնալիքների համար:  43-ամյա տղամարդը, որը, ըստ տեղեկությունների, երկքաղաքացիություն ունի՝ Հայաստանի եւ Իսրայելի, Շվեդիա էր մեկնել ապրիլին՝ «ընկերոջը այցելելու» եւ ապաստան էր խնդրել: Փաստաբանի խոսքով՝ նա մերժվել էր եւ հայտարարել, որ Միգրացիոն ծառայությունը վատ է վարվել իր հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ