News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշակի կրճատումներով մեջբերում է «Nouvelles d’Arménie» հայ ֆրանսիական ամսագրում հրապարակված պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանի՝ Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ մեկնաբանությունը:

Վաճառո՞ւմ է արդյոք զենք Ֆրանսիան Ադրբեջանին: Սրան են մատնանշում մի քանի օր առաջ «Nouvelles d’Arménie»-ի խմբագրությունում ստացված   որոշ անհանգստացնող ազդանշաններ: Բավականին բարդ է ֆարնսիական  սպառազինության վաճառքի վերաբերյալ տեղեկությունների ստացման գործընթացը, քանի որ դա տնտեսության ամենաթափանցիկ հատվածը չէ: Այդուհանդերձ, «Intelligence Online» թերթը իր հունիսի 18-ի հրապարակման մեջ նշել է, որ «Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Ադրբեջան այցի ընթացքում վերջինս ջանք չէր խնայում «Eurosam» կոնսորցիոմի համար, որը միավորում է «Thales» եւ «MBDA»-ն: Օլանդը խնդրում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որպեսզի Բաքուն ձեռք բերի կոնսորցիումի կողմից առաջարկվող հակաօդային համակարգը Կասպից ծովում նավթահանքերի պաշտպանությունն ապահովելու նպատակով»:

Եթե այս տեղեկությունը հաստատվի, այն կարող է միայն ուժեղ բարոյական բացասական արձագանք ստանալ առնվազն երկու պատճառով: Առաջինը, Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղում խաղաղ գործընթացի համար պատասխանատու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է: Հետեւապես, հարց է ծագում. Կարելի՞ է արդյոք, մի կողմից, աշխատել զենքի խլացման, իսկ մյուս կողմից՝ դրա տարածմա համար: Առավել եւս, Բաքուն, որի միայն ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի ՀՆԱ-ը, իր ռազմական սպառնալիքներին հավելում է նաեւ սպառազինությունների անսանձ վազքը: Բացի այդ, ի՞նչ արժեք ունի ցեղասպանության նկատմամբ հիշողությանն ուղղված աշխատանքները, եթե դրանք չեն ուղեկցվում երեւույթի կրկնման ցանկացած ռիսկը խափանող միջոցառումներով: Չէ՞ որ Իլհամ Ալիեւի կողմից պարբերաբար օգտագործվող ատելության լեզուն այսօր ուղղակիորեն հարցի տակ է դնում Հայաստանի գոյության օրինականությունը, քանի որ վերջինս պնդում է, որ այդ պետությունը կառուցված է ադրբեջանական հողերի վրա:

Հաշվի առնելով Ֆրանսիայի ներգրավվածությունը տարածաշրջանում, նվազագույնը, ինչը պետք է սպասել՝ նրա դիրքերի ու տեսակետների պարզությունն ու թափանցիկությունն է, հատկապես այնպիսի զգայուն բնագավառում, ինչպիսին զենքի վաճառքն է:

Հատկապես, եթե խոսքը մի պետության մասին է, ում վարքագիծը այս համատեքստում իսկական ցավագարություն է արտահայտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ