News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վրաստանն անցել է այսպես կոչված «եվրաասոցացման ճանապարհային քարտեզի» (փաստաթուղթ, որը բարեփոխումներ է նախատեսում գործնականում բոլոր ոլորտներում) իրականացմանը: Հիմնականում դա վերաբերում է օրենսդրությունների միասնականացմաը եւ եվրոպական նորմերի ու ինստիտուտների ներդրմանը:

Հատուկ ճեպազրույցի ընթացքում ԱԳՆ հյուպատոսական բաժնի տնօրեն Գեորգի Տաբատաձեն հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից օտարերկրացիները կարող են Վրաստանում գտնվել տարեկան  180-ից գումարային 90 օր: Սա նշանակում է, որ նրանք կարող են որքան ցանկանում են մեկնել այդ երկիր եւ հետ վերադառնալ, սակայն Վրաստանում իրենց լինելու 180 օրյա շրջանում իրենց գումարային օրերի թիվը չպետք է գերազանցի 90-ը: Մոտավորապես նման փորձառություն գոյություն ունի նաեւ «շենգենյան գոտում»

Նոր կարգը վերաբերում է բոլոր օտարերկրացիներին: Տաբատաձեի խոսքով՝ ԵՄ, ինչպես նաեւ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները նախկինի պես կօգտվեն առանց մուտքի արտոնագրի ռեժիմից, սակայն նախկինում 180-օրյա սահմանափակում չի եղել:

Պետք է նշել, որ առանց մուտքի արտոնագրման ռեժիմը վերաբերում է միայն կարճաժամկետ ուղեւորություններին: Ինչ վերաբերում է  երկարաժամկետ մուտքի արտոնագրերին, ինչպես նաեւ ուսման եւ աշխատանքի համար վիզաներին, ապա Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները հետայսու նման արտոնագրեր կստանան Երեւանում եւ Բաքվում Վրաստանի հյուպատոսարաններից:

«Կովկասի վեստնիկ»-ի տվյալներով՝ այս նորամուծությունն արդեն դժգոհություն է առաջ բերել հարեւան երկրների կողմից: Բաքուն եւ Երեւանը պնդում են, որ թեեւ նրանք չեն ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, սակայն նմանատիպ հարցերը պետք է որոշվեն երկկողմ հիմքի վրա՝ հաշվի առնելով փոխհարաբերությունների ողջ համալիրը: Այդուհանդերձ, «ԵՄ ճանապարհային քարտեզը» Թբիլիսիին այլ հնարավորություն չի թողնում, քան ԵՄ-ում գործող նորմերի հստակ հետեւումը: Հակառակ դեպքում, Վրաստանը վտանգում է եվրաասոցացման գլխավոր պարգեւը՝ 2018թ.-ին Շենգենյան գոտու երկրների հետ առանց մուտքի արտոնագրման ռեժիմի ստացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մտցնել...
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ