News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինա-մոլդովական սահմանի մերձդնեստրյան հատվածում 450 կմ երկարությամբ խրամատների կառուցման աշխատանքներ են սկսվել, հաղորդում է «Ուկրինֆորմ» գործակալությունը:

Լրատվամիջոցների տվյալներով՝ սահմանի պաշտպանության ինժեներական ամրացման աշխատանքները տարվում են ծանր տեխնիկայի եւ մաքսանենգ բեռների տեղափոխման արգելափակման համար:

Հաղորդում են, որ խրամատի լայնությունը կկազմի 3,5 մետր, խորությունը՝ 2-3 մետր: Խրամատը շաբաթական միջինը 2,5 կմ-ով «ավելանում է»:

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության Հարավային շրջանային վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն գործակալությանը հաղորդել է, որ առաջին 5 կմ-ն արդեն պատրաստ է: Նա նաեւ նշել է, որ աշխատանքները շուրջօրյա են:

Ուկրաինայի եւ Մոլդովայի սահմանի երկարությունը կազմում է 1018 կմ, այդ թվում ավելի քան 450 կմ-ը բաժանում է Ուկրաինան Մերձդնեստրյան մոլդովական Հանրապետությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ