News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետը չի պատկերացնում, թե ինչ պայմաններում Ռուսաստանը կարող է վերադառնել «մեծ յոթնյակ». ակումբ, որը միավորում է աշխարհի՝ համեմատաբար զարգացած արդյունաբերությամբ երկրներին: Այս մասին Սթիվեն Հարփերը գրել է Globe and Mail-ում տպագրված հեղինակային հոդվածում:

Ուկրաինական ճգնաժամի զարգացման լույսի ներքո վարչապետը նշել է. «Իր գործողություններում Ռուսաստանը ցուցադրեց, որ չի կիսում այդ հանրության երկրների արժեքները, որոնք հավատարիմ են ժողովրդավարությանը, միջազգային անվտանգությանն ու իրավունքի գերակայությանը»:

Reuters գործակալությունը հիշեցնում է, որ 2006 թվականին Կանադայում աջ պահպանողական Սթիվեն Հարփերի իշխանության գալուց հետո Օտտավայի եւ Մոսկվայի հարաբերությունները հազվադեպ կարելի է բնորոշել ավելի լավ, քան «սառը»: Ուկրաինական ճգնաժամը սկսվելուց ի վեր Հարփերը կոշտ դիրք է գրավել Ռուսաստանի հանդեպ՝ պահանջելով նրան բացառել «Մեծ ութնյակից»:

«Նախագահ Պուտինի հետ Ռուսաստանի ներսում ուժեղացել է բռնակալությունը, իսկ նրա արտաքին քաղաքականությունը դարձել է վտանգավոր ագրեսիվ: Հիմա այդ ռեժիմի վրա դիվանագիտական եւ տնտեսական ճնշումները թուլացնելու ժամանակը չէ»,- Կանադայի վարչապետի տեսակետն է ներկայացրել Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ