News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վրաստանի պատրիարքարանը դեմ է միջազգային «KaZantip/Anaklia» երաժշտական նախագծին՝ նշելով, որ «անթույլատրելի է» համարում դրա անցկացումը Վրաստանում՝ «օրհնյալ հողում»: Վրացական եկեղեցին նախազգուշացնում է քաղաքացիներին, որ տվյալ միջոցառմանն այցելությունը կամ աջակցությունը «ծանր հետեւանքների» կհանգեցնի երկրում եւ առանձին անհատներին:

Երաժշտական « KaZantip» (Z22) նախագիծն առաջին անգամ է անցկացվելու Վրաստանում. այն տեղի կունենա Սեւ ծովի ափին՝ Անակլիա քաղաքում օգոստոսի 20-30-ին: Այս պահին շարունակվում են նախագծի անցկացման նախապատրաստական աշխատանքները, հայտարարվել է միջոցառումն այցելել ցանկացողների համար «վիզաների» վաճառք, այլ երկրներից «KaZantip»-ն այցելել ցանկացողների համար չվերթներ են կազմակերպել:

«KaZantip/Anaklia»-ի անցկացումը մեր օրհնված երկրում, որը պահպանում է աստվածային քիտոնն ու Աստվածամոր հագուստը, ինչպես նաեւ Աստվածամորը նվիրված պահքի ժամանակ»,- նշվում է Պատրիարքարանի հայտարարության մեջ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Ընդ որում Պատրիարքարանն ընդգծում է, որ Վրաստանի բնակչությունը «չի քվեարկել այդ ուղղությամբ մեր պետության զարգացման օգտին»:

Ավելի ուշ Թբիլիսիում անց է կացվել բողոքի ակցիա, որի մասնակիցներն իշխանություններից պահանջում էին արգելել Վրաստանում միջազգային «KaZantip/Anaklia» երաժշտական նախագծի անցկացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ