News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարությունն անհանգստություն է հայտնել Չինաստանի կողմից հակաարբանյակային հրթիռների փորձարկման կապակցությամբ: Գերատեսչության ներկայացուցիչ Մարի Հարֆը, միաժամանակ, նշել է, որ հրթիռի արձակումը չի ուղեկցվել ուղեծրում թիրախի ոչնչացմամբ:

Հուլիսի 23-ին Չինաստանի ժողովրդական հանրապետությունը հաջողությամբ երկրի ամբողջ տարածքում փորձարկել է հակահրթիռային պաշտպանության ցամաքային համակարգերը:

Չինաստանը վաղուց արդեն մշակում եւ փորձարկում է միջոցներ, որոնք հնարավորություն են տալու ոչնչացնել հնարավոր հակառակորդի արբանյակները: Ամենահայտնի փորձարկումները կատարվել են 2007 թվականին, երբ չինացիները տվյալ հրթիռի օգնությամբ ոչնչացրեցին սեփական տիեզերական սարքը:

ԱՄՆ-ն բազմիցս մտահոգություն է հայտնել Չինաստանի նման փորձերի կապակցությամբ, քանի որ դրանք անուղղակիորեն վտանգ են ներկայացնում աշխարհի բոլոր երկրների տիեզերական սարքերի համար:

Հարկ է նշել, որ ամերիկացիներն իրենք էլ հակաարբանյակային զենքի նման փորձարկումներ անցկացրել են՝ 2008 թվականին ոչնչացնելով ուղեծրային սարքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ