News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղրիմը Ռուսաստանի մասն է, ոչ ոքի հետ ոչ մի բանակցություն չի եղել, չկա եւ չի կարող լինել: Այս մասին երկուշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Այս պատասխանը հիմնված է Ղրիմի ժողովուրդների բացարձակ կամարտահայտության վրա, որը կայացել է մարտի 17-ին, եւ բոլոր որոշումներն այդ կապակցությամբ արդեն ընդունված են»,- Լավրովի խոսքերն է մեջբերում  ИТАР-ТАСС-ը:

Միաժամանակ, ԵՄ 28 երկրների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը երկուշաբթի Բրյուսելում նախանշված նիստի ժամանակ քննարկելու է Եվրամիության կողմից Ղրիմի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության հարցը: «Քննարկվելու են Ղրիմի դեմ պատժամիջոցները»,- նշել են հանձնաժողովի մամուլի ծառայությունում:

Խոսքը ԵՄ դեսպանների կողմից Ղրիմը Ռուսաստանին միավորելու «ռազմավարության չճանաչման» առաջիկա քննարկման մասին է, որը ներառում է Եվրամիության կողմից առեւտրային, ֆինանսական, վիզային եւ տրանսպորտային մի շարք սահմանափակումների ներդրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ